Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին

Հրապարակող՝

Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին

Ամենադիտվածներ

Մալայզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մարտի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI):

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեցին երկուստեք ջանքեր գործադրելու դրանց ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Առանձնակի նշվեց հայկական համայնքի դերն ու պատմական նշանակությունը Մալայզիայի համար և որ հնարավոր կլինի նոր գլուխ բացել այդ պատմական հարաբերություններում:

 

Save

Ամենաթարմ