fbpx
Արցախ

Ասկերանում շարունակվում են երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները

Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտնել, որ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում միաժամանակ շարունակվում են նաև երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները։

«Նախագծի համաձայն՝ թաղամասը բաղկացած կլինի 59 առանձնատներից, որից 22-ը՝ երեքսենյականոց, իսկ 57-ը՝ չորսսենյականոց։

Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվել են, և կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատումն իրականացնում են «Լիվարդշին», «Ա.Լ.Մ.», «ՌՈԲ-ԷԼ» և «ԱՐՄԵՆ-88» ՍՊ ընկերությունները։

️Աշխատանքները ֆինանսավորում են Արցախի կառավարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ