Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին:
- Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին
- ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին` Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ
Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հանդիպման համար և նշել, որ պատրաստ է հնարավորինս օժանդակել հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

