Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է հաստատվել:
Հայտնենք, որ երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է 986 դեպք, որոնցից 857-ը արդեն ապաքինվել է, իսկ 15-ը մահացել է:
5001 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 219 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
