fbpx
Մշակույթ

5000 տարվա պատմություն ունեցող սուրը պատկանել է Ղևոնդ Ալիշանին

Սուրբ Ղազար վանքին առընթեր գտնվող թանգարանում, որը կոչվում է San Lazzaro degli Armeni հայտնաբերվել է 5000-ամյա սուր:

Առաջին անգամ այս սուրը թանգարանում նկատել է Վիկտորիա Դալլ Արմելինա անունով մի իտալացի աղջիկ, ով տեսել է, որ սուրը խմբավորված է միջնադարյան իրերի հետ, բայց հնարավոր է համարել, որ այն կունենա ավելի հին պատմություն:

Աղջիկը նման եզրահանգման է եկել, երբ հիշել է, որ նման իր ուսումնասիրել է իր մագիստրոսական ատենախոսության համար և այն ունեցել է շատ ավելի հին պատմություն:

Շուրջ 2 տարի տևած Ca ‘Foscari համալսարանի գիտնականների ուսումնաիրություններից հետո պարզ է դարձել սրի ողջ պատմությունը:

Զենքի պատմությունը վերագրվում է մ.թ.ա 3000-ական թվականներին, այն գտնվել է Անատոլիայի քաղաքներից մեկում, այժմյան Թուրքիայի տարածքում: Ըստ պատմության սուրը պատկանել է Ղևոնդ Ալիշանին, իսկ նա այդ սուրը նվեր է ստացել քննադատ, արվեստաբան Ջոն Ռուսկինից: Այդ իրը Ալիշանը նվեր է ստացել 1800-ական թվականերին, իսկ վանքին է անցել 1901 թվականին Ալիշանի մահից հետո:

«Ես բավականին ուրախ եմ, որ պարզվեց, այս իրի իրական պատմությունը և հնությունը, ես գոհ եմ, որ իմ վերլուծությունները նման արդյունք տվեցին»,- հայտնել է Վիկտորիան:

Այսպիոսով բացահայտվել է նաև առարկայի բաղադրությունը և ըստ գիտնակաների այն ստեղծվել է մինչև բրոնզի դարը՝ պղնձից:

Արդյունքում սուրը դասվել է աշխարհի ամենահին զենքերի շարքին:

Այս մասին հայտնում է՝ news.artnet.com-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ