fbpx
Սպորտ

Կատարում Մեսսիի թանգարան չի բացվի․ Հայտնի են պատճառները

Կատարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։

«Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում նման թանգարան բացել»,- մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։

Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է նաև, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց, ուստի դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն սենյակը, որում ապրել է Արգենտինայի հավաքականի ավագը ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ