fbpx
Առողջապահություն

501 նոր դեպք, 398 ապաքինված ու 15 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4659 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, 15 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1167 է:

ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ