Հայաստանի Հանրապետությունում մարտի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422004 դեպք, որոնցից 408396 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3401 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2022 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 51 նոր դեպք, ապաքինվել են 181-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 2 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8572 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2935042 թեստավորում։