fbpx
Առողջապահություն

517 նոր դեպք, 1403 ապաքինված ու 26 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6631 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 517 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1403 հիվանդներ, գրանցվել է 26 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է: Մինչ այս կատարվել է 2 348 877 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ