fbpx
Սպորտ

Զախարյանը կարող է տեղափոխվել Անգլիա․ նրա համար պատրաստ են վճարել 10 մլն եվրո

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հայազգի երիտասարդ կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Մասկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Զախարյանով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը», ով պատրաստ է նրան գնելու համար վճարել 10 միլիոն եվրո։

Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։

Նշենք, որ Զախարյանն այս մրցաշրջանում 15 հանդիպում է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է 10 արդյունավետ գործողության՝ 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ