fbpx
Առողջապահություն

532 նոր դեպք, 980 ապաքինված ու 20 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216596 դեպք, որոնցից 199115-ն` առողջացած, 4128-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 4430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 980 առողջացած և 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1020 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 988086 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ