Հարավային Կորեային ու Ճապոնիայից տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային Կորեան իր հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել՝ արդեն 6-րդն այս տարվա ընթացքում։
Այս մասին հաղորդագրություններ են տարածել Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ու Kyodo գործակալությունը՝ ճապոնական իշխանություններին հղումով։
Kyodo-ից հայտնում են, որ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ, բայց վնասի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
Իսկ հարավկորեական աղբյուրը գրում է, որ արձակվել է 2 բալիստիկ հրթիռ, սակայն փոքր։ Դրանց առավելագույն բարձրությունը կազմել է 20 կիլոմետր, իսկ հեռահարությունը՝ 190 կիլոմետր։