fbpx
Աշխարհ

6 հազար ուղևորներով ճամփորդանավը արգելափակվել է Իտալիայի նավահանգստում

Costa Crociere ճամփորդանավը, որում մոտ 6 հազար ուղևոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել: Ինչպես հունվարի 30-ին հայտնել է Rai News24 ալիքը, ամուսնուն և կնոջը տեղավորել են նավի սանիտարական մեկուսարանում։

Ալիքի տվյալներով՝ զբոսաշրջիկների մոտ ջերմության բարձրացում և շնչուղիների խնդիրներ են հայտնաբերել: Զույգը Միջերկրական ծովով ճամփորդություն կատարող հանրանավ էբարձրացել մի քանի օր առաջ Սավոնայում: Արդեն Չիվիտավեկյա է ժամանել բժիշկների խումբը՝ նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ կատարելու համար:

Հանրանավի մնացած ուղևորներին առայժմ թույլատրված չէ ափ իջնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ