fbpx
Կառավարություն

6 ամսով արգելվեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը Հայաստանից

metal

6 ամսով արգելվել սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը որոշվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 7-ի նիստում։ Այս որոշումը նպատակ ունի աջակցել տեղական արտադրությանը, մատակարարել արտադրական հումքով և խթանել նոր ներդրումները մշակող արդյունաբերության ոլորտում։

Վերջին տարիներին սև և գունավոր մետաղների գների աճի պատճառով այս ապրանքների արտահանման մակարդակը բարձրացել էր։ ԵԱՏՄ երկրներում նույնպես կիրառվել են նմանատիպ սահմանափակումներ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու նպատակով։

Այս քայլը հնարավորություն կտա տեղական արտադրողներին օգտվել էժան հումքից, նվազեցնել արտադրության ինքնարժեքը և պահպանել մրցունակությունը շուկայում։ Ակնկալվում է, որ այս որոշումը կխթանի երկրի տնտեսական աճը և մատակարարումների կայունությունը։

Այս արգելքը նաև նպատակ ունի զերծ պահել Հայաստանի տնտեսությունը միջազգային շուկայում ձևավորված անհամաչափ գներից, որոնք խոչընդոտում են արտադրության զարգացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ