fbpx
Առողջապահություն

6 քաղաքացիներից երեքի վիճակը բավարար է, երկուսինը` միջին ծանրության. Արցախի ԱՆ

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում նոր տեղեկատվություն է հայտնել երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/127227485584707

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ