fbpx
Առողջապահություն

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան սկսել է ինքնուրյուն շնչել. Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան  էջում գրել է. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից երեկ ընկած 2.5 տարեկան տղայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա։

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է Դերձյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ