Գավառցի 60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը:
Նշենք, որ նա լիճը հաջողությամբ հատում է արդեն 4-րդ անգամ:
Այս անգամ նա սկսել է լողալ Արտանիշի թերակղզուց և հասել Նորատուսի մերձակա ափ: Գագիկն իր նախաձեռնած այս միջոցառումը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Նա մտադիր է լողալով հատել նաև Վանա լիճը: