«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ առաջին տուրում «Նորվիչի» դեմ տարած հաղթանակը 4-1 հաշվով։
«60 րոպե մենք շատ սուր էինք գործում, իսկ հետո սկսեցինք ավելի շատ հսկողության տակ վերցնել խաղը։
Հարգանքներս «Նորվիչին»․ թիմը ամուր մնաց և բավականություն էր ստանում իր ֆուտբոլից։
Երկրորդ կեսի սկզբնամասում կարող էինք 5-րդ կամ 6-րդ գոլը խփել, բայց «Նորվիչը» հարվածներ էր հասցնում մեր դարպասին։ Դրանից հետո վտանգավոր պահեր չեղան, բայց պետք էր աշխատել հաշիվը պահելու համար։
Մյուս երկու խաղում պիտի խելացի գործել․ մի քանի որոշում կայացնել ու փորձել հաղթել երկու խաղն էլ, ինչը բարդ կլինի։
Սակայն երեկոն դրական էր։ 60 րոպե մենք սուպերֆուտբոլ խաղացինք, իսկ վերջին կես ժամում տեղի ունեցածը նորմալ էր մրցաշրջանի սկզբնական մասի համար»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Match of the Day-ը։