ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ներկայացրել է ստվերի վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները և հայտնել` առաջիկայում ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ:
ՊԵԿ-ը կառավարության համալիր զեկույցում ներկայացրել է, թե հարկային համալիր ստուգումները ինչ քանակի են եղել և այդ համալիր ստուգումների աճի տեմպ գրանցվե՞լ է, թե՞ ոչ:
«Մենք 2018 թվականի ընթացքում ունեցել ենք 1336 համալիր ստուգումներ, որը 258 հատով ավելի պակաս է, քան 2017 թվականին, այսինքն` դա նշանակում է, որ 16.2 տոկոսով ավելի քիչ ստուգումներ ենք իրականացրել: Բայց ստուգումներով արձանագրված լրացուցիչ պարտավորությունները կազմել են 32.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 17.4 մլրդ-ի փոխարեն»,- ասել է Դավիթ Անանյանը:
Խոսելով ՀԴՄ-ների մասին` Անանյանը նշել է, որ նախորդ տարվա հունիսից սկսած մինչև մարտի 1-ն ընած ժամանակահատվածում 61 մլն ավել ՀԴՄ կտրոն է խփվել: ՊԵԿ նախագահը սա ձեռքբերում է համարում, քանի որ ստացվում է ամսական մոտ 6.5-7 մլն-ի ՀԴՄ-ի ավել տրամադրում:
