627 նոր դեպք, 832 ապաքինված ու 25 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ամենադիտվածներ

411 նոր դեպք․ 814 ապաքինված ու 16 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 265 317 դեպք, որոնցից 244 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 13 860 թեստավորում, որից գրանցվել է քովիդի 627 նոր դեպք: Ունենք 832 առողջացած, 25 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է:

Նշվում է նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 13 860 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ