Աշխարհ

Չինաստանում հեղեղումներ են․ տարհանվել են հազարավոր մարդիկ

Չինաստանի Լյաոնինի նահանգում հորդառատ տեղումների հետևանքով հեղեղումներ են առաջացել։

Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։

Նշվում է, որ դրանց արդյունքում հազարավոր բնակիչներ են տարհանվել՝ անվտանգության նկատառումներով։

Ըստ աղբյուրի՝ հեղեղման պատճառ է հանդիսացել նահանգի ջրամբարներում ջրի մակարդակի կրիտիկական շեմից բարձրացումը։

Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ