fbpx
Առողջապահություն

657 նոր դեպք, 416 ապաքինված ու 16 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, 16 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1180 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ