fbpx
Մարզեր

ՀՀ համայնքներում 2 մլրդ դրամով ֆոտովոլտային կայաններ են տեղադրվելու․ Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ Հայաստանի 27 միավորված համայնքներում 2 միլիարդ դրամով ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։

«ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։

Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար», – ասված է Պապիկյանի գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ