fbpx
Մասնակիցներ

Հարցվածների 68.3%-ը ԱԺ արտահերթ ընտրություններում կքվեարկի «Իմ քայլը» դաշինքի օգտին. GALLUP

Քաղաքացիների 97.1 տոկոսը տեղյակ է, որ ՀՀ-ում լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցից 71.4 տոկոսը տեղյակ է նաև ընտրության օրվա մասին։

Այսօր «GALLUP International Аssociation»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները։

Ինչպես հայտնում է tert.am-ը՝ Նավասարդյանը նախ նկատեց, որ սոցհարցման համար պատվիրատու չկա. իրենք են նախաձեռնել, իսկ հարցմանը մասնակցել է 1111 հոգի, սխալվելու հավանականությունն էլ 3 տոկոս է։

««Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով Դուք ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին» քաղաքացիները պատասխանել են․

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 68.3 տոկոս,

ԲՀԿ՝ 6.7 տոկոս,

ՀՀԿ՝ 1.5 տոկոս,

«Լուսավոր Հայաստան»՝ 1.2 տոկոս,

ՀՅԴ՝ 1 տոկոս,

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 0.9 տոկոս,

Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ՝ 0,3 տոկոս,

«Մենք» կուսակցությունների դաշինք՝ 0,3 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատներ՝ 0.2 տոկոս,

ՕԵԿ՝ 0.1 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0 տոկոս»,- ներկայացրեց Նավասարդյանը։

Ըստ նրա՝ հարցին՝ հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ, քաղաքացիների 19.9 տոկոսը նշել է, որ շատ է հետաքրքրված, «ավելի շուտ հետաքրքրված է» պատասխանել 42․6 տոկոսը։

Հարցին՝ նշե՛ք այն կուսակցությունները և դաշինքները, որոնք մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիները պատասխանել են․

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 80․1 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 66․1 տոկոս,

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 60․2 տոկոս,

Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 38 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 26.9 տոկոս,

«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 24․8 տոկոս,

«Մենք» կուսակցությունների դաշինք՝ 9.9 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 4.2 տոկոս,

«Քրիստոնեա–դեմոկրատների վերածնունդ»՝ 3.7 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն ՝ 2․9 տոկոս»,- շարունակեց Նավասարդյանը։

Ըստ հարցումների՝ 5 բալանոց համակարգով միջինացված տվյալներով ՀՀԿ–ն համարվում է ներկայիսն ընդդիմություն, քանի որ միջինացված տվյալներով 3.8 բալ է հավաքել, իսկ 3 բալ հարցվածները տվել են ՀՅԴ-ին։

Հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների 45.2 տոկոսը համարել է, որ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրը գործազրկությունն է, 29․6 տոկոսը նշել է տնտեսական վիճակը, իսկ 23.9 տոկոսի համար խնդիր են ցածր աշխատավարձերն ու թոշակները։ Ըստ հարցումների՝ հասարակության 23.4 տոկոսը Արցախի հակամարտությունն է համարում պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը։

«Կոռուպցիա՝ 16․8 տոկոս, առողջապահական համակարգի վատ վիճակ՝ 13.3 տոկոս, արտագաղթ՝ 11.4, կրթական համակարգի խնդիրներ՝ 8.7 տոկոս, արտաքին քաղաքական խնդիրներ՝ 8 տոկոս, գնաճ՝ 7.3 տոկոս, բարձր կոմունալ վարձեր՝ 6.5 տոկոս, բարձր հարկեր՝ 4.3 տոկոս»,- ներկայացրեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ