Մայիսից սկսած 2018թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակահատվածն, ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է aysor.am լրատվականը:
«Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն այս թիվը չի ներակայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ մեծ կլինի», – ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական օգնություն։
«Նշեմ, որ Հայաստան ամենաշատը վերադարձել են Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից», – ասաց նախարարի պաշտոնակատարը։