Նկարում պատկերված է ֆրանկների զորավար Կառլ Մարտելը: Հենց նա 732թ. ֆրանսիական Պուատեյում ջարդեց արաբ զորավար Աբդար Ռախան Իբնի հսկայական բանակը: 732թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ միջնադարյան եվրոպայի կարևորագույն ճակատամարտերից մեկը՝ Պուատեի ճակատամարտը:
Ճակատամարտ, որը կասեցրեց արաբների առաջխաղացումը դեպի Եվրոպա և իր ազդեցությունն ունեցավ համաշխարհային պատմության ընթացքի վրա: Ճակատամարտը սկսվեց հոկտեմբերի 10-ի կեսօրին մուսուլմանական աղոթքից հետո: Արաբների հարվածային ուժը դա արաբական հեծելազորն էր: Ֆրանկները կռվում էին հետևակով և օգտագործում էին հռոմեական ֆալանգի պաշտպանողական մարտավարությունը: Մի քանի ժամ տևած ապարդյուն գրոհներից հետո արաբական հեծելազորը հոգնել էր և ֆրանկները որսալով պահը սկսեցին հակագրոհը: Վերոգրյալի արդյունքում սպանվեց արաբ զորավարը, իսկ մնացած զինվորները ուղղակիորեն մսաղացի մեջ հայտնվեցին, իսմ ոմանք էլ փախուստի դիմեցին:
Ֆրանկները տիրացան ճակատամարտի վայրից ոչ հեռու գտնվող արաբների ճամբարում առկա ողջ ավարին: Արաբները նահանջեցին Իսպանիա որտեղ դեռևս երկար մնացին: Սակայն Պուատեի հաղթանակով Եվրոպայի մնացյալ հատվածը փրկվեց իսլամից…
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/photo.php?fbid=2543833075665951&set=a.501083209940958&type=3&theater