fbpx
Կառավարություն

Մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել՝ խոսելով կորոնավիրուսի նոր բռնկման մասին։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն փաստին, որ վերջերս կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի բռնկում ունենք, և նշել, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են, 75-80 տոկոսն արձանագրվել են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարակման ոլորտում։

Վարչապետը ընդգծելէ, որ մայիսի 4-ին սահմանափակումները հանելու որոշումը կայացնելն ընտրության հարց էր․

«Մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ, ընդ որում երկու ընտրություն էր՝ զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահական ընտրություն։ Մենք փորձել ենք և շարունակելու ենք փորձել գնալ հավասարակշռման մոտեցմամբ»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է դիմակների՝ այսուհետ կրելու պարտադիր լինելուն՝ նշելով, որ դիմակի կրման կարգապահությունը մեզ հնարավորություն կտա զրոյացնել հաստատված դեպքերը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/272692107449562

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ