fbpx
Սպորտ

Նուրմագոմեդովը ՄաքԳրեգորին անվանել է Twitter-ի պատմության մեջ ամենամեծ մարտիկ

Ռուս UFC մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորին, ով նրան չի ընդգրկել պատմության մեջ ամենաուժեղ մարտիկների ցուցակում:

ՄաքԳրեգորը  UFC-ի պատմության մեջ ուժեղագույն մարզիկ է համարում Անդերսոն Սիլվանին: Իռլանդացին իրեն դասակարգել է երկրորդ հորիզոնականում, նա Ժորժ Սեն-Պիեռին համարում է երրորդ ուժեղագույնը, իսկ Ջոնա  Ջոնսին՝ չորրորդը:

Նուրմագոմեդովը լավագույնների շարքում չկար:

Այս մասին Խաբիբը նշել է, որ ՄաքԳրեգորը պարտվել է ինչպես թեթև, այնպես էլ երկակի քաշային կարգերում: Նաև իռլանդացին երբեք հաջողությամբ չի պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսները:  Նա ավելի հաճախ է հանձնվել, քան Ջոնսը, Սիլվանին և Սեն-Պիեռը: Խաբիբը ՄաքԳրեգորին անվանել է Twitter-ի պատմության ամենամեծ մարտիկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ