fbpx
Հասարակություն

7500 դրամի աջակցությունը առաջարկում եմ ուղղել բազմազավակ ընտանիքներին. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրառում է կատարել Facebook-ում, երեկ կառավարության կողմից ընդունված որոշման հետ կապված:

«Պարզապես։
Մարզերում այն մարդիկ, ովքեր վառում են փայտ,նշանակում է կարողացել են գնել 1 կուբամետր փայտը 20֊25000 դրամով կամ եթե ողջ տարին կարողանում են ունենալ վառելիք աթար` նշանակում է ունեն միջինում 5 և ավել խոշոր եղջերավոր անասուն(կաթ վաճառելով էլ կապրեն) ։ Սա էլ նշանակում է, որ էս մարդկանց քիչ% ունի 7500 դրամի կարիքը։
Հաշվի առնենք այն հանգամանքը նաև, որ շատ տեղեր գազաֆիկացված չէ և հոսանքի սպառումը չի կարող չգերազանցել 5000 դրամը։
Այսօր առաջարկելու եմ այս աջակցությունը ուղղվի բազմանդամ կամ բազմազավակ ընտանիքներին,ինչպես նաև միայնակ ապրող տարեցների, որտեղ մեծ աջակցություն չէ, բայց հոգսի թեթևացում է։ Կարծում եմ սա է այս հարցի հնարավոր լուծումը, եթե սխալվում եմ, ապա առաջարկեք այլ տարբերակներ։
Սա էլ է փոքրիկ առիթ կարևորելու բազմազավակությունը։ Եթե անգամ ծրագրից կօգտվեն միջինից լավ ապրող բազմազավակ ընտանիքներ, դա ինձ էլի կուրախացնի, քանի որ այդ ընտանիքները նաև մտածել են մեր դեմոգրաֆիայի(և ոչ միայն) մասին։
#ԲազմազավակԸնտանիքներինՇնորհակալություն»:

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3181059565258370

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ