Ասիական զարգացման բանկը զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Ասիայի տարածաշրջանի վրա կորոնավիրուսի ազդեցությանը։
Զեկույցում ասվում է, որ Ասիայի զարգացող երկրներում ծայրահեղ աղքատության վիճակում են հայտնվել շուրջ 80 միլիոն մարդ․ սա համաճարակի հետևանքն է։
Այստեղ խոսքն այն մարդկանց է վերաբերվում, ովքեր օրական 1,9 դոլարից պակաս գումարով են ապրում։