ԱԺ-ում շիշ նետեցին ՔՊ անդամի ուղղությամբ, որից հետո սկսվեց հրմշտոց

Ամենադիտվածներ

3175960063d9cf6505e86ea966395c95

Ազգային ժողովում այսօր կրկին իրավիճակի լարումը հասավ գագաթնակետին, ուղղակի ավելի շուտ, քան երեկ։

Մտքերի փոխանակման փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Հայկ Սարգսյանն ասաց, որ եղել են պաշտպանության նախարարներ, որոնց օրոք քաղաքացիները փողով կամ մեկ զանգով ազատվել են բանակից, ու նրանք հայրենիքի դավաճաններ են։

Սա, կարծես, բարկացրեց որոշ ընդդիմադիրների ու Սարգսյանի ուղղությամբ նրանցից մեկը շիշ նետեց։

Դրանից անմիջապես հետո սկսվեց հրմշտոց ու ներս մտան անվտանգության աշխատանքները։ Նիստի ուղիղ հեռարձակումը կրկին դադարեցվեց։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ