fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում քովիդի շուրջ 5100 թեստավորումից 814-ը դրական է եղել

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 351 711 դեպք, որոնցից 334 218 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7942 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 5121 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է 814 նոր դեպք, ապաքինվել են ևս 109-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 2 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է: Մինչ այս կատարվել է 2 674 913 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ