Ռիո դե Ժանեյրոյում 83 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Արասի Բալաբանյանը: Վերջինս հոսպիտալացվել էր` տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրոյի Սան-Վիսենտ հիվանդանոց: Հիվանդանոցից հաստատել են դերասանուհու մահվան լուրը, պատճառների մասին, սակայն, չի հաղորդվում:
Բրազիլական սերիալների լեգենդ Արասի Բալաբանյանը նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում, հեռուստանովելներում, թատերական ներկայացումներում: Բրազիլիայում նրան «Մեծ դերասանուհի» են կոչում: