fbpx
Մարզեր

Փոքր Վեդիում 9 բալ սեյսմակայությամբ դպրոց կկառուցվի․ Սարգսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Վեդիի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 2-ին, համաձայնություն է տվել Փոքր Վեդու սեյսմակայուն նոր դպրոցի նախագծին։

«Առաջիկա մեկ երկու ամսում կիրականացվի մրցույթը և արդեն տարվա երկրորդ կեսին կմեկնարկի շինարարությունը, որը կտևի շուրջ 2 տարի։

Դպրոցն ունենալու է 9 բալ սեյսմակայունություն, լինելու է ջերմամեկուսացված և հարմարեցված։

Նման կրթօջախում սովորելը և աշխատելը կլինի ավելի պարտավորեցնող», – գրել է Սարգսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ