fbpx
Հասարակություն

Հրդեհ բենզալցակայանում․ աշխատակիցն այվածքներով հոսպիտալացվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ինչպես արդեն հայտնել էինք, փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին:

Ըստ աղբյուրի՝ այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։

Նշվում է նաև, որ բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ