9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ. Հարությունյան

Ամենադիտվածներ

9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Արարատի մարզից վերադառնալիս: Նա այնտեղ անակնկալ այց էր կատարել մի շարք դպրոցներ:

«Սա անթույլատերլի է: Սիրելի 9-րդ դասարանցիներ, իմացե՛ք, սա սովորական քննություն է: Որքան ձեզ վախեցնեն, այնքան արդյունքների վրա ազդելու է, որովհետև կաշկանդված գնալով քննության՝ դուք խնդիրներ եք ունենալու: Այնպես որ՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, պարապեք, կգնաք քննությունների և կհավաստիանաք, որ վախենալու բան չկա, և ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ գրադարաններում վաղուց նոր գրականություն չեն ստացել: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի գաղափարական գրքեր կան, շատ դեպքերում երեխաները դա չեն հասկանում: Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում գեղարվեստական գրքեր կտրամադրվեն:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10157002454048501/

Ամենաթարմ