Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ 9-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացի տվյալներ լրացնելուց նաև փաստաթղթեր կցել։
«Հարգելի՜ քաղաքացիներ,
եթե դիմում եք 9-րդ միջոցառման համար,
տեղեկացնում ենք, որ բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․
եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)
եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում
(կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)
9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34AH2XM
9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2K9lhES․»։
https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/3012923055430650