Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 925 նոր դեպք: Ունենք 627 առողջացած, 12 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է:
ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում: