ԱՄՆ-ում գնացքն ընկել է ռելսերից․ կան զոհեր ու վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Amtrak Train

Ամենադիտվածներ

Ամերիկայի Մոնտանա նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից։

Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Նշվում է, որ Amtrak ընկերության պատկանող գնացքում եղել է 147 ուղևոր ու 13 անձնակազմի անդամ։

Ըստ աղբյուրի՝ այս պահի դրությամբ կա առնվազն 3 զոհ։

Փրկարարները տարհանել են գնացքում գտնվողներին, որոնց թվում նաև տուժածներին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ամենաթարմ