Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիր շրջանի ոստիկանության նախկին պետ Դևիդ Դակենֆիլդն անմեղ է ճանաչվել «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած դժբախտ պատահարի գործով:
Հիշեցնենք՝ այս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: «Նոթինհեմ Ֆորեսթ»-«Լիվերպուլ» խաղի ընթացքում սկսվել էր մասայական հրմշտոց, որի հետևանքով զոհվել էր 96 մարդ, վնասվածքներ են ստացել 760-ը: Երկրպագուների մեծ ամբոխ, փորձելով ներխուժել մարզադաշտ, ցանկապատի մոտ ճնշման էր ենթարկել առաջին շարքերում գտնվողներին։ Մեծամասնության մահվան պատճառը դարձավ հրմշտոցի հետևանքով շնչահեղձությունը: Բոլոր զոհերը Լիվերպուլի երկրպագուներ էին:
Այս դեպքը ֆուտբոլային պատմության մեջ գրանցված ամենաողբերգականներից մեկն է և պատճառ դարձավ, որ աշխարի տարբեր երկրների մարզադաշտերի տրիբունաներում փոփոխություններ կատարվեն:
2017 թվականին կատարված հետաքննության արդյունքների համաձայն Դակենֆիլդը մեղավոր էր ճանաչվել, նրան մեղադրում էին 95 մարդու սպանության մեջ: Դրանից առաջ, մեղավոր էին ճանաչվել՝ երկրպագուները: Սակայն, երկու տարի անց, Դակենֆիլդը նորից արդարացվում է: Դատական գործընթացը տևել է ավելի քան 25 տարի: