fbpx
Հասարակություն

98 հոգի գրանցվել է 20 միլիոն դրամ արժեցող 00 ՕՕ 000 պետհամարանիշը գնելու համար

Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին արդեն 610 հայտ կա։

Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կա։

Այս մասին տեղեկանում ենք auction.mia.gov.am համակարգից։

Նկատենք՝ թիվը կարող է փոփոխական լինել, քանի որ գրանցումները հարթակում դեռևս շարունակվում են։

Համարների սեփականատերները որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը, առաջին քվեարկողների քանակով կձևավորվի առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի հինգ տոկոսի կանխավճարը։

Քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ