fbpx
Սպորտ

Խոսե Ռոդրիգեսը բացվեց․ Խոսեց դոպինգի և Ռեալ Մադրիդում իր կարիերայի մասին

sportsman

Խոսե Ռոդրիգեսը անկեղծ հայտարարություններով գրավեց ֆուտբոլային հանրության ուշադրությունը՝ խոսելով դոպինգի մասին և իր անցած ուղին «Ռեալ Մադրիդ»-ում։ «Բատմոուլի» հաղորդման ժամանակ, որը վարում է յութուբեր Մոուլիհոուքը, «Լա Ֆաբրիկայի» նախկին աստղը բացահայտեց քիչ հայտնի փաստեր ֆուտբոլի անցյալի և իր կարիերայի մասին։

Խոսելով դոպինգի մասին՝ Ռոդրիգեսն անկեղծացավ.
«Շատ մարդիկ ընդունում էին ամեն տեսակ բաներ՝ իրենց խաղը բարելավելու համար։ Այդ ժամանակ դա այնքան խիստ չէր վերահսկվում, որքան հիմա։ Ես ոչ մեկին չեմ քննադատում կամ դատում, բայց այդպես էր։ Պարզապես, այդ ամենը, հնարավոր է, հանրության աչքից թաքցվում էր»։

Հետաքրքրության արժանի էր նաև Ռոդրիգեսի պատմությունը «Ռեալ Մադրիդ»-ում իր գործունեության մասին։ Նա ժամանակին համարվում էր ակումբի նոր սերնդի առաջնորդը, սակայն լուրջ վնասվածքը խանգարեց նրա առաջխաղացմանը։ Չնայած այդ ամենին՝ նա լավ հիշողություններ ունի ակումբում անցկացրած ժամանակից։
«Ես ընդամենը երկու տարի անցկացրի պահուստային թիմում։ 16 տարեկանում նորամուտ արեցի, հաջորդ մրցաշրջանում մեզ տեղափոխեցին երկրորդ լիգա։ Ֆլորենտինո Պերեսն ասաց՝ թող ևս մեկ տարի խաղա երկրորդ լիգայում, քանի որ նա արդեն գրեթե պրոֆեսիոնալ է։ Իսկ հաջորդ տարի արդեն առաջին թիմում էի։ Մոուրինյոն էր մարզիչ։ Ես նորամուտս արեցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում՝ Քրիշտիանուի փոխարեն դուրս գալով։ Այդ պահին ուզում էի իմ ամեն ինչ տալ»։

Խոսելով Մոուրինյոյի մասին՝ Ռոդրիգեսն ընդգծեց նրա ազդեցիկ դերը.
«Նա հզոր մարզիչ է։ Խելացի, ռազմավարական։ Բայց նա հակասությունների մարդ էր։ Ես էլ եմ ունեցել մի քանի քննարկումներ նրա հետ, բայց միշտ հարգանքով։ Նա սիրում էր վիճաբանել, բայց, ընդհանուր առմամբ, լավ մարդ է»։

Ռոդրիգեսը նաև խոսեց Կառլո Անչելոտիի մասին, նշելով նրա խիզախ որոշումները՝ Գարեթ Բեյլին պահեստային թողնելու և իրեն խաղադաշտ դուրս բերելու հարցում.
«Անչելոտին քաջություն ուներ ինձ խաղացնելուն՝ թողնելով 120 միլիոնանոց Բեյլին պահեստային նստարանին։ Մյուս մարզիչները դա չէին անի։ Ֆլորենտինոն սիրում էր, որ ակադեմիայի խաղացողները լուծում էին խաղերը։ Այո, Բեյլը երբեմն դժգոհում էր, բայց ի՞նչ կարող էր ասել, եթե նույնիսկ խոսել չգիտեր»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ