ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և Իսպանիայի հարկային ծառայության միջև խնդիրներ կան։
Հարկային ծառայությունը ուսումնասիրել է բրազիլացու չորս տարվա գործունեությունը Բարսելոնայում, ինչպես նաև նրա տրանսֆերի մանրամասները ՊՍԺ տեղափոխվելիս: Ստուգումների ավարտից հետո հարկային ծառայությունը Նեյմարից պահանջում է 35 միլիոն եվրո։ Գործը կարող է հասնել դատարան։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հայտնի է, որ հարկային մարմինների հետ կապված խնդիրներն ավելի են բարդացնում ֆուտբոլիստի վերադարձը «Բարսելոնա»:
Անցյալ տարվա մարտին El Mundo թերթը գրել էր, որ հարկային ծառայությունը հետաքննում է Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ։
Նեյմարը խնդիրներ ունի նաև Բրազիլիայի հարկային ծառայության հետ։ Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ տեղի հարկային մարմինը ֆուտբոլիստի 36 օբյեկտ է արգելափակել՝ մոտ 16 միլիոն եվրո գումարի չափով՝ 2013 թվականին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելիս 40 միլիոն եվրո բոնուս ստանալու գործի հետաքննության շրջանակներում: