fbpx
Աշխարհ

Լուկաշենկո-Պուտին բանակցությունների օրը հայտնի է

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները հուլիսի 17-ին ոչ ֆորմալ հանդիպում կունենան Սանկտ Պետերբուրգում:

Ավելի վաղ հայտնի դարձած այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Բելառուսի նախագահի աշխատակազմը։ Հաղորդվում է, որ բանակցությունների օրակարգային թեմաները լինելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացումը և համագործակցությունը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության շրջանակում:

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահը նշել էր, որ Պետերբուրգում կայանալիք բանակցությունները համընկնելու են միութենական պետության ստեղծման 20-ամյակին:

Հուլիսի 18-ին Լուկաշենկոն և Պուտինը մասնակցելու են նաև Բելառուսի և Ռուսաստանի ռեգիոնների համաժողովի հերթական լիագումար նիստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ