fbpx
Աշխարհ

Ուկրաինայում ուժի մեջ է մտնում պետական լեզվի մասին օրենքը

Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտնում պետական լեզվի մասին օրենքը։ Ըս այդ օրենքի՝ այսուհետ երկրի բոլոր պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, ծառայությունների ոլորտը, կրթական հաստատությունները և մեդիան պարտավոր են օգտագործել բացառապես ուկրաիներենը: Թերթերն ու ամսագրերը կարող են հրատարակվել այլ լեզուներով, սակայն պետք է ունենան նաև ուկրաինալեզու տարբերակ: Գրադարաններում, գրախանութներում և կրպակներում ապրանքների առնվազն հիսուն տոկոսը պետք է լինի ուկրաիներենով:

Օրենքը Ուկրաինան պաշտոնապես բազմալեզու սահմանելու փորձերը հավասարեցնում է սահմանադրական կարգի տապալմանը: Այն նաև պատասխանատվություն է նախատեսում լեզուն չիմացող պաշտոնյաների համար: Միևնույն ժամանակ, օրենքը չի սահմանափակում մասնավոր շփումներում այլ լեզուների կիրառումը:

Օրենքը ընդունվել է Պետրո Պորոշենկոյի նախագահության օրոք: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ քննադատել է նախագիծը՝ այն անվանելով արգելքների ու պատիժների համակարգ, որը էլ ավելի կբարդացնի բյուրոկրատական գործընթացները, կավելացնի պետական ծառայողների թիվը՝ կրճատելու փոխարեն։ Ուկրաիներենի զարգացումն ու տարածումը երկրում խրախուսելու համար, ըստ նորընտիր նախագահի, պետությունը պետք է ստեղծի դրական օրինակներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ