«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ներկել է մազերն ու դարձել շիկահեր: Bleacher Report-ի Twitter-ի էջում հրապարակվել է Օզիլի նոր կերպարի լուսանկարը:
Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից «Արսենալը» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, սակայն ոչ մի առաջարկ չի ստացել նրա վերաբերյալ: Միայն թուրքական «Ֆեներբահչե» ակումբն է ցանկացել վարձակալել ֆուտբոլիստին: Վերջինս ցանկանում է վճարել նրա աշխատավարձի միայն մի մասը:
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: