fbpx
Սպորտ

Երջանիկ եմ, որ հայտնվել եմ Յուվենտուսում․ Դե Լիգտ

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը խոստովանել է, որ մանկուց հիացել է Իտալիայի պաշտպանողական խաղով:

«Վաղ տարիքից ես հիացած էի Իտալիայի պաշտպանական խաղով։ Իմ կուռքերից շատերը իտալացիներ են։ Օրինակ՝ Մալդինին, Բարեզին, Նեստան, Կանավարոն և Շիրեան։

Երկար բանակցություննե՞ր: Իհարկե, հեշտ չէր այս ամբողջ ժամանակի ընթացքում:

Անցած շաբաթ աշխատել եմ «Այաքսում», սակայն հետո սկսել եմ նախապատրաստվել տրանսֆերին։ Ես երջանիկ եմ, որ հայտնվել եմ «Յուվենտուսում»։ Սա ֆանտաստիկ ակումբ: Ինձ հիանալի ընդունեցին: Ուրախ եմ, որ վերջապես կկարողանամ կենտրոնանալ ֆուտբոլի վրա»,-հոլանդացու խոսքերը մեջբերում է AD-ն։

Նշենք, որ «Յուվենտուսը» 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 75 մլն եվրո: Ապագայում այն կարող է աճել ևս 10,5 մլն եվրոյով՝ հաշվի առնելով բոնուսները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ