fbpx
Իրավական

Պարոն Փաշինյանը իրավունք ունի Զինված ուժերը օգտագործել․ Քոչարյանի պաշտպան

Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերը օգտագործել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչած հայտարարությանը, որտեղ նա ասել էր. «Բոլոր նրանք, որոնք ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան ու ցանկացած ընդդիմադիր դրսևրում տանկերի թրթուռների տակ ճզմել»:

«Այո, կոնկրետ Կառավարությունն իրավունք ունի, եթե իրավական հիմնավորումների անհրաժեշտությունը կա, կներկայացնենք։ Ինչ վերաբերում է տանկեր օգտագործելուն, այստեղ ենթատեքստ տեսնում եմ, որ դա ուղղակիորեն կարելի է մեկնաբանել, որ իբրև պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել: Դա բացարձակ ապատեղեկատվություն է, ամբողջ գործի մեջ չկա որևէ նյութ, որ մարտի 1-ին քաղաք տանկեր են մտել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ