fbpx
Հասարակություն

Ոսկու հանքի թափոնները լցվում են Չքնաղ գետը․ այնտեղ հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ

Լոռու մարզի Ձորագետի վտակ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը:

«Սոս Զորագետ՝
Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը:
Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ), հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ.
Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Լոռե էկո-ակումբ ՀԿ` պատմելով, որ քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է: Նրանք նշում են, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը թույնել է մոտ երկու կիլոմետր Զորագետ գետի տարացքը: Նշված տարացքում տեղացիներն մեծ քանակությամբ սատկած ձկներ են հայտնաբերել: Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի մեծ չարիք է չքնաղ Լոռվա աշխարհի համար:
Բնակիչների համոզմամբ, պատճառը Արմանիսում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են գետը: Տեղացիներն ասում են, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տաածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում.
Լոռե էկո-ակումբ ՀԿ-ն նշում է որ Ձորագետի խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ գետը աղտոտվում է Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման հետևանքով: Հանքավայրը, ինչպես նաև ոսկու ֆաբրիկան, տեղակայված են բնակավայրերին շատ մոտ: Բնակիչները տարիներ շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիտորինգի ենթարկելու հարցը:
Վերը նշված խնդիրը լուծելու նպատակով «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարության թեժ գիծ՝ սույն բարբարոսությունը դատապարտելու , պատժելու և պատասխանատվության ենթարկելու պատկան մարմինների ներկայացուցիչների:
Փրկեք մեր քաղաքի ապագան»:

https://www.facebook.com/manya.meliqjanyan/posts/2864056787000034

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ