fbpx
Աշխարհ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է Rustavi 2-ի գործով որոշմանը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Rustavi 2-ի գործով Ստրասբուրգի դատարանի որոշմանը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Մենք ուշադիր հետևում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Rustavi 2-ի գործով հուլիսի 18-ի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին: Խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմքն են: Մենք կոչ ենք անում, որ դատարանի վճիռը կատարվի արդար, առանց քաղաքականացման և ապահովվի մամուլում կարծիքների բազմազանության հնարավորությունը:

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանում խոսքի ազատությանը»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ